կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 12:34
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դոմոդեդովոյի» մեր հայրենակիցներին վերադարձնելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս․ Ավետ Ադոնց

«Դոմոդեդովոյում» տեղի ունեցածի մասին մենք տեղյակ ենք առաջին իսկ պահից, տեղյակ ենք, թե ինչ է մինչ այդ եղել ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արտգոծնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերող հայերին երեկ գիշերը դուրս հանելու փաստին։

«Պլանավորում ենք համապատասխան գործողություններ մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ․ այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,-ասաց փոխարտգործնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում Մոսկվայից իրականացվել է 3 թռիչք՝ ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին։ Երեկ և նախորդ օրը իրականացվել են ևս 2 թռիչք Ռուսաստանի այլ քաղաքներից՝ Կրասնոդարից և Դոնի Ռոստովից։

«Այդ գործընթացները, բնականաբար, շարունակվելու են մինչև ցանկություն հայտնած վերջին ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան։ Որևէ մեկը չի մոռացվել»,-ասաց Ադոնցը։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ օդանավակայանի տնօրինությունն է իրենց տարհանել: Ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մարդիկ մշտապես մնացել էին Հայաստան վեդառնալու համար, սակայն չվերթ չլինելու պատճառով չէին վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ:

Մանրամասն՝ տեսանյութում․