կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 11:35
Հասարակություն

Կոչ մտավորականներին. Հայ «մտավորականներ», պատմությունը ձեզ «գնահատելու» է, արեք գոնե սա, որ անպատիվ ջվերջացնեք ձեր անիմաստ գոյությունը. Կարեն Ադոնց

Կոչ մտավորականներին. Հայ «մտավորականներ», պատմությունը ձեզ «գնահատելու» է, արեք գոնե սա, որ անպատիվ ջվերջացնեք ձեր անիմաստ գոյությունը. Կարեն Ադոնց

Հայ «մտավորականներ», պատմությունը ձեզ «գնահատելու» է, արեք գոնե սա, որ անպատիվ ջվերջացնեք ձեր անիմաստ գոյությունը,- իր ֆեյսբուքյան էջում գրում է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

Նա կոչ է անում կազմակերպել «Արագ զարգացման ծրագրի» մշակումը, ինչպես նաև համախմբել բոլոր «պիտանի» մասնագետներին մեկ նպատակի շուրջ, մեկ տեղում, տեսախցիկների ներքո։ Հստակ ժամկետում (3 ամիս, ոչ ավելի)՝ «Արագ զարգացման գործողությունների» ծրագիրը պետք է լինի պատրաստ՝ միջնակարգ կրթություն ունեցողներին հասկանալի տարբերակով, գրել է տնտեսագետը և կետերով անդրադարձել նպատակին, մշակման ծրագրին, ոլորտներին:

«ՆՊԱՏԱԿԸ

Ինչ ծրագիր ունի, ինչից խոսում ու ինչ անում է ներկա կառավարությունը՝ մեզ ոչ մի տեղ չի տանելու, ոչ մի հարց չի լուծելու։ Որեւէ մեկի հետ խնդիր չկա, որեւէ ակնկալիք չկա, բայց՝ էս քաղաքականությունը մեզ ոչ մի դրական հեռանկար չի խոստանում՝ ոչ մի տարբերակով՝ ոչ Հայաստանում մնացողին, ոչ Հայաստանից գնացողին։

Մեր երկրին պետք են այս ցուցանիշները՝ առնվազն։ Այս «ցուցանիշները» զուտ «թվեր» չեն։ Սա մեր լինել չլինելու «ճակատագիծն» է։ Բոլոր «պատմական ու ազգագրական հիմունքներով» հաստատված է՝ մենք սա չպետք է անենք, պետք է բռնենք ինքնափոշիացման ու ինքնակործանման ճանապարհը։ Բայց՝ եթե խոհեմ գտնվեք, կարող եք իրավիճակը փոխել։

ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱՅՍ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ձեր պետության կառավարիչ նշանակված «տնօրենների» սեղանին պետք է դնեք այս ցուցանիշներով «Ծրագիրն» ու պարտադրեք իրագործել այն՝ ու առանց «կատակների».

2022թ-ին՝ 15% տնտեսական իրական աճ,

2023թ-ին՝ 20% տնտեսական իրական աճ,

2024թ-ին՝ 25% տնտեսական իրական աճ,

2025թ-ին՝ 30% տնտեսական իրական աճ,

2026թ-ին՝ 35% տնտեսական իրական աճ։

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Կլոր սեղան՝ 20 մասնագետների համար (ռոտացիոն սկզբունքով)՝ տեսախցիկների առաջ։

2. Քաղաքական հարցերից, հանգանակություններից խոսողին՝ «նախկին», «ներկայից», «սեւ», «սպիտակներից», «փող հանգանակելուց», «ռուս-ամերիկա-եվրոպական» օգնություններից եւ այլն՝ «մեկ դեղին քարտ»+«եւս 1 դեղին քարտ»=«կարմիր քարտ»→«դուրս քննարկումներից»։

3. Բոլոր մասնագետները, ովքեր հստակ առաջարկ ու տեսակետ կունենան՝ կարող են եւ պետք է մասնակցեն քննարկումներին ու մշակումներին։

4. Պետք է հրավիրվեն այն ոլորտների մասնագետները, ում տեսակետը անհրաժեշտ կլինի լսել։

ՈԼՈՐՏՆԵՐԸ

• Մակրոտնտեսական կառավարում,

• Կառուցվածքային եւ տեխնոլոգիական վերափոխում,

• Ներդրումներ, կապիտալի շուկա, բանկային համակարգ,

• Արտաքին եւ ներքին շուկաներ,

• Ենթակառուցվածքներ,

• Կադրեր՝ արագ վերապատրաստում, սփյուռքից ներգրավում,

• Բնապահպանություն,

• Հարկային քաղաքականություն,

• Օրենքների վերանայում եւ այլն։

Հ. Գ.
Հիշեք «մտավորականներ»՝ «մասնագետներն» իրենք դա չեն անելու, կառավարությունը չի անելու, ընդիմությունը չի անելու։ Դուք պետք է նախաձեռնեք՝ եթե «կաք» ու «գոյություն ունեք»», -գրում է Կարեն Ադոնցը