Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում հեղեղներից վնասված Լոռիի և Տավուշի բնակիչներին` միաժամանակ հայտնելով, որ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 16։00–ին նախատեսված հանրահավաքը կայանալու է։ Այդ մասին նա այսօր տեղեկացրեց իր տեսաուղերձի ժամանակ։
«Չափազանց դժվար է տեսնել, թե բնական աղետից ինչպիսի վիճակում է հայտնվել մեր երկրի չքնաղ հատվածը` Լոռին ու Տավուշը, որը բազմաթիվ մտահոգություններ է պատճառել բոլորիս։ Մեր աղոթքը, զորակցություն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի ու Լոռիի բոլոր բնակիչներին»,– ասաց նա։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ գիշերվանից կապի մեջ են եղել համայնքապետարանների ու այլ անձանց հետ և պատրաստակամ են անձնապես կամ խմբերով մեկնել տուժած համայնքներ` տեղում օգնելու` թե՛ մարդասիրական, թե՛ նյութական ու թե՛ հոգևոր առումներով։
«Չափազանց դժվար է այսպիսի իրավիճակում լինել, բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ լուծումներ առաջարկվեն նման աղետների դեպքում։ Ինչպես նաև կանխվեն բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և հիմա տեղի են ունենում մեր սահմաններում»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։
Վերջում նա խնդրեց Տավուշի և Լոռիի ժողովրդին մնալ մարզերում, իրենց աջակցությունը բերել տուժածներին ու չգալ Երևան` մասնակցելու հանրահավաքին` չնայած իրենց ներկայությունը շատ կարևոր էր։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 16։00–ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Երևանի հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք է նախաձեռնել։