կարևոր
643 դիտում, 32 րոպե առաջ - 2025-11-28 10:40
Հասարակություն

Սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու նրանք, որոնք հիմա իրենց թևի տակ են վերցրել ձեզ, իմացեք, որ հենց այստեղ է թաքնված նիկոլիզմը՝ մարդկանց օգտագործել ու դեն շպրտել․Տեր Սեպուհ

Սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու նրանք, որոնք հիմա իրենց թևի տակ են վերցրել ձեզ, իմացեք, որ հենց այստեղ է թաքնված նիկոլիզմը՝ մարդկանց օգտագործել ու դեն շպրտել․Տեր Սեպուհ

Ժամեր առաջ ծանոթացա որոշ եպիսկոպոսների հայտարարությանը, որով դեմ են դուրս գալիս հայոց սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, գրում է Տեր Սեպուհ քահանա Ամիրյանը։

«Նողկալի երևույթ է մի խումբ հոգևորականների այս պահվածքը՝ հակաեկեղեցական արշավին համազոր: Նրանք ուղղակի մոլորված, ուխտադրուժ, անարդարության դեմ լռող կամակատարներ են, որոնք գործում են իշխանությունների հրահանգով:

Եթե ինչ որ մեկը ուխտադրուժ բառերի մեջ վիրավորանք է տեսնում, ապա՝ ասեք, խնդրեմ, ի՞նչ անուն տանք այդ հոգևորականներին, որոնք, իբր, չեն տարբերակում թացը չորից, չե՞ն հասկանում իրականում ինչ է ուզում անել նիկոլը:

Չէ՞ որ ձեզ սրբազան հայր են ասում և դուք ուխտել եք անսասան պահել Մայր եկեղեցին, հավատարիմ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր կաթողիկոսին, ձեր օծմանն ու Հիսուսի Ավետարանին։

Ես որպես քահանա, որպես կամավոր զինվորն ու պաշտպանը իմ Հայ Եկեղեցու, ասում եմ՝ սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու նրանք, որոնք հիմա իրենց թևի տակ են վերցրել ձեզ, իմացեք, որ հենց այստեղ է թաքնված նիկոլիզմը՝ մարդկանց օգտագործել ու դեն շպրտել:

Աստված ձեզ իմաստություն տա։

Այս փորձությունն էլ մենք կհաղթահարենք՝ մնալով հավատարիմ աստվածահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մեր հավատքով ու միասնականությամբ»: