|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը եւ’ հյուսիսում, եւ’ հարավում երկար հրետակոծություից հետո, որի ընթացքում կիրառվում են նաեւ օդային այլ հարձակման միջոցներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։