կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-27 13:00
Աշխարհ

Ռուսաստանում պատրաստվում են ստեղծել դեղամիջոցի անալոգը, որով կորոնավիրուսի դեմ բուժել են Դոնալդ Թրամփին

Ռուսաստանում պատրաստվում են ստեղծել դեղամիջոցի անալոգը, որով կորոնավիրուսի դեմ բուժել են Դոնալդ Թրամփին

Ռուսաստանում աշխատում են մոնոկլոնալ հակամարմինների հիման վրա նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի անալոգը ստեղծելու ուղղությամբ, որով բուժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հետազոտությունների արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ տարվա վերջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալեքսանդր Գինցբուրգին, որի ղեկավարած կենտրոնում մշակվում է դեղամիջոցը:

«Որոշ ուղղություններով մենք դրամաշնորհներ ենք ստացել… Իմ հիմնական լաբորատորիաներից մեկը զբաղվում է բացարձակապես դրանով (դեղամիջոցի ստեղծմամբ): Դա մոնոկլոնալ հակամարմիններն են, փաստացի այն հակամարմինները, որոնք պաշտպանում են վիրուսից եւ գտնվում առողջացածների պլազմայում,-ասել է Գինցբուրգը:-Կարծում եմ հաջորդ տարվա վերջում ձեզ կպատմեմ դրական արդյունքների մասին, իսկ հնարավոր է անգամ աշնանը»:

Գիտնականը կիսվել է, որ կենտրոնն աշխատում է նաեւ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, որը միաժամանակ պաշտպանում է նոր կորոնավիրուսից եւ գրիպից:

«Ստեղծում ենք նաեւ տարատեսակ քիմիա, որը պետք է պաշտպանի ներհիվանդանոցային վարակներից, դա է ստացիոնարում կովիդով հիվանդների մահվան հիմնական պատճառով, երբ նրանք միացվում են ԹԱՕ սարքերին… Նրանք մահանում են նախ ներհիվանդանոցային վարակներից: Սակայն դա, իհարկե, մեկ ամիս անց չէ, տա Աստված մեկ տարի անց արդեն ամեն ինչ ստեղծվի»,-եզրափակել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին, ԱՄՆ առաջնորդի մոտ կորոնաիրուսի հայտնաբերումից հետո վերջինս ընդունել է փորձագիտական շիճուկ հակամարմինների հիման վրա, որն արտադրվել էր Regeneron Pharmaceuticals ամերիկյան ընկերության կողմից: Ինքը՝ Թրամփը, հայտնել էր, որ զգացել է՝ որպես սուպերմեն այդ դեղամիջոցն ընդունելուց հետո: