կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 12:34
Քաղաքական

Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքներն ու իրենց միջազգային պարտավորությունները. Հայ դատի հանձնախումբ

Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքներն ու իրենց միջազգային պարտավորությունները. Հայ դատի հանձնախումբ

2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) հաջողությամբ անցկացրեց իր նախագահական (վեցերորդ) և խորհրդարանական (յոթերորդ) ընտրությունները, ընդ որում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնեց, որ Արցախի 105.540 իրավասու ընտրողների 72,7 տոկոսը (76,728 ընտրող) հանրապետության ամբողջ ընտրատեղամասերում մասնակցել է ընտրություններին.

Դժբախտաբար, մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ, միանալով Ադրբեջանի և Թուրքիայի ավտորիտար վարչակարգերին, արձագանքեցին՝ հրաժարվելով ճանաչելուց տեղի ունեցած, իսկ որոշ դեպքերում՝ անգամ դատապարտելով այդ ընտրությունները: Մյուսները զերծ մնացին ուղղակի քննադատությունից ՝ պատճառաբանելով, որ նրանք հրաժարվում են ճանաչել այս նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրինական շրջանակը՝ մեջբերելով ԵԱՀԿ Մինսկի գործընթացը։

Մենք հիշեցնում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս նման անպատասխանատու քննադատությամբ, որ 1992-ի մարտի 24-ի ԵԱՀԿ / ԵԽԽ-ի նախնական որոշումը, որը հիմք է հանդիսացել Մինսկի գործընթացի համար, ուղղակիորեն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) «ընտրված ներկայացուցիչներին»՝ որպես խաղաղության գործընթացին մասնակից: Անշուշտ ասվում է, որ «ընտրված ներկայացուցիչներ» ունենալու համար անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ, ինչը նշանակում է, որ արցախյան այս ընտրությունները հակասում են ոչ թե ԵԱՀԿ-ին, այլ, այլ, լիովին համահունչ են ԵԱՀԿ հիմնարար համաձայնագրերին, որոնց հիմքում ընկած է Մինսկի խմբի գործընթացը:

Հայ դատի հանձնախումբը, համագործակցելով աշխարհում գործող գործընկեր կազմակերպությունների հետ, կշարունակի ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, և ըստ էության, մենք պահանջում ենք, որ պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք պնդում են, որ նվիրված են մարդու իրավունքներին, արդարությանը և խաղաղությանը, զերծ մնան արցախցիների կողմից ինքնորոշմանն ուղղված այս իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտող ցանկացած գործողությունից: Միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել Արցախին՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով արտահայտելու իր բնակչության կամքը:

Հանձնախմբի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ.