Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան համապետական ընտրություններ։ Ընտրությունների նախօրեին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կոչ էին արել միջազգային հանրությանը՝ բոյկոտել և չճանաչել Արցախի ընտրությունները։
Ցավոք, իրենց համամարդակային և ժողովրդավարական արժեքների հենասյուն համարող եվրոպական կառույցները ևս ոչ միայն զերծ մնացին գնահատականներ հնչեցնել Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ, այլև չճանաչեցին դրանք։
ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության՝ մարտի 31-ի տարածած հայտարարությամբ՝ անօրինական էր որակվում Արցախի ընտրությունները։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակն այս առիթով նամակ էր ուղարկել ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելին՝ իր դժգոհությունն ու հիասթափությունը հայտնելով ԵՄ ԱԿԵԾ խոսնակի տարածած հայտարարության կապակցությամբ։
ԵԱՀԿ-ն և «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» նույնպես նշում են, որ չեն ճանաչում Արցախի ընտրությունները։ ՆԱՏՕ-ն նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեյմս Ապպատուրայը վերահաստատել է ԵԱՀԿ տարածած հայտարարությունը՝ ընտրությունների վերաբերյալ։ Ուկրաինան և Իտալիան, իրենց հերթին, միացել են եվրոպական կառույցներին՝ չճանաչելով ընտրությունները։
Առավել ցավալի է նշել, որ Արցախի ընտրությունները չճանաչող հայտարարությամբ հանդես է եկել նաև Վրաստանը։ Փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ հարաբերությունները ինչպես Ջասթին Թրյուդոյի հետ՝ Կանադայի պարագայում, այնպես էլ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ, ոչ մի օգտակար ազդեցություն չունեցան ՀՀ-ի և Արցախի համար։
Կանադայի Հայ դատի հանձնախումբը, ի պատասխան Թուրքիայում Կանադայի դեսպանատան տարածած հայտարարության, որով Կանադան իր աջակցությունն է հայտնում այսպես կոչված «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» և չի ճանաչում Արցախի ընտրությունները, հանդես է եկել հայտարարությամբ, որում դեսպանատան հայտարարությունը որակում է որպես կողմնակալ։