կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 13:03
Աշխարհ

Ժամանակն է, որ աշխարհի ժողովրդավարական երկրները դադարեն անտեսել Ալիևի ավտորիտարիզմի սպառնալիքը. Freedom House

Ժամանակն է, որ աշխարհի ժողովրդավարական երկրները դադարեն անտեսել Ալիևի ավտորիտարիզմի սպառնալիքը. Freedom House

Freedom House հասարակական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը, նշել է, որ չի կարելի անտեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը։

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարությունները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որը նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանի ազատության և ժողովրդավարության համար»,- ասվում է Freedom House-ի թվիթերյան միկրոբլոգում:

Freedom House-ի հայտարարությանը կցված է American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող, National Interest-ում վերլուծաբան Մայքլ Ռուբինի հոդվածը, որում նա նշում է. «Ալիևը կարող է լինել բռնապետ, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանում իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչությունը շատ ավելի արյունալի ապագա է խոստանում տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար»: