|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձեւաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ:
Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն:
Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթեւեկեն ու կհամոզվեք: Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ոչ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ»։