Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ երեկ 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
«Բարև ձեզ»` այս խորագրով 2013-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որն ընդգրկում էր շուրջ 100 լուսանկար:
Ցուցադրությանը ներկա էր անձամբ ինքը՝ Գյուլերը:
Լուսանկարիչն, ի դեպ, իր հետ 130 նկար է բերել, որոնք պետք է նվիրեր Հայաստանին: «Հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք` ի՞նչ ընեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նկարիչը:
Գյուլերը նշել էր, որ իր կյանքի հիշարժան պահերից մեկը Արարատը բարձրանալն է եղել, մյուսը` պատերազմ լուսանկարելը:
Գյուլերի խոսքով՝ իր` հայ լինելը, երբեք ինչ-որ հարցում խոչընդոտ չի հանդիսացել, և ինքը երբեք չի թաքցրել այդ հանգամանքը: «Հայ լինելն առավելություն է: Մամայիս կողմից 400 տարվա պոլսեցի եմ, պապայիս կողմից Շապինգարահիսարից եմ»,- ասել էրլուսանկարիչը:
Ըստ նրա՝ գեղեցկությունն անցողիկ է, և իր լուսանկարներում ցանկացել է ցույց տալ մարդու բնավորությունը:
«Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ»,-անկեղծացել էր Գյուլերը: