կարևոր
4264 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-27 22:30
Քաղաքական

Հայատյաց Նիկոլ Փաշինյանի կապրիզն է Գերասիմ Վարդանյանին պահում բանտում, ուրիշ ոչինչ

Հայատյաց Նիկոլ Փաշինյանի կապրիզն է Գերասիմ Վարդանյանին պահում բանտում, ուրիշ ոչինչ

Հայատյաց Նիկոլ Փաշինյանի կապրիզն է Gerasim Vardanyan -ին պահում բանտում, ուրիշ ոչինչ։

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հերթական անգամ մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված Benik Galstyan֊ի վերաքննիչ բողոքը։

Ըստ Բենիկ Գալստյանի, Արսեն Նիկողոսյանը լավ իրավաբան է, ինչն էլ կրկնակի անգամ ծանրացնում վերջինիս մեղքն իր ոչ իրավաչափ եւ անարդար որոշման կայացման գործում։

Ու՞մ է պետք Արսեն Նիկողոսյանի իրավական գիտելիքները, երբ ինքը խրոնիկ ստրուկ է ,երբ իր վզակոթին հա՛մ փայտով հարվածում են, հա՛մ դնում են, ինչպես կասեր Գագոն Ջհանգիրյան։

Այս պարագայում հանցակազմի բացակայությունն անկհայտ է եւ ոչ մի պատճառ չկա Գերասիմ Վարդանյանին պահելու անազատության մեջ. Գերասը բանտում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական կապրիզի հետեւանքով։

Քաղաքական պատվերներ իրականցնող սեւ պատմուճան հագած խամաճիկներին, դատավոր անվանելը մեղք է, ժողովուրդ ջան։

Իրավական բեսպրիդելը մեր երկրում անկհայտ է եւ դա արդեն քանի տարի է շարունակվում է։Այս ամենաթողությանը մի օր վերջ է գալու, ափսոս են պարզապես Գերասիմ Վարդանյանի անիմաստ անցկացրած ամիսները բանտում։

Ամեն ինչ մի օր վերջանում է, Նիկոլն էլ անվերջ չէ։

Մի օր գարուն կգա...

Անի Կարապետյան