կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 12:42
Աշխարհ

Ինքնամեկուսացումը ավելի շատ մարդ է սպանել, քան փրկել. Նոբելյան մրցանակակիր

Ինքնամեկուսացումը ավելի շատ մարդ է սպանել, քան փրկել. Նոբելյան մրցանակակիր

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը միայն ավելացրել է մահերի քանակը։ Նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի կենսաբանության պրոֆեսսոր, 2013 թ. քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայքլ Լևիթը. հայտնում է The Daily Mail-ը։

Շատերը տուժել են կենսակերպի փոփոխության, ամուսնալուծությունների, տնային բռնության և հարբեցողության պատճառով։ Կարանտինը պատճառ է դարձել մարդկային զոհերի, ովքեր հայտնվել են առանց բուժօգնության՝ առողջապահության ոլորտում առկա ծանրաբեռնումների պատճառով։

Նոբելյան մրցանակակիրը համարում է, որ ինքնամեկուսացումը իրապես ոչինչ չի փոխել կորոնավիրուսի տարածման ուղղությամբ, քանզի վարակի տարածման վիճակագրությունը սկսել է նվազել՝ չնայած նրան, որ վերաբացվում են դպրոցները, առևտրի կենտրոնները և այլն։