Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ԱԺ-ն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթով թույլատրվելու է օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` պարզելու կորոնավիրուսով վարակված անձանց, ինչպես նաեւ նրանց հետ հեռախոսային շփում ունեցած անձանց շրջանակը, զանգերի քանակը եւ գտնվելու վայրը:
Նախագիծը տարընթերցումների առիթ էր տվել ոչ միայն քաղաքացիների, այլ նաևԱԺ ընդդիմության մոտ: Շատերը պնդում էին, որ տվյալ նախագծով կարող է գաղտնալսվել քաղաքացիների հեռախոսազագները, չնայած Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ անգամ չէ, որ պնդեց՝ տվյած օրինագծով հեռախոսազանգեր չեն գաղտնալսվելու:
Սա նաեւ կանխատեսումների պատճառ դարձավ, որ քաղաքացիները կսկսեն համատարած օգտվել համացանցային հավելվածներից՝ հրաժարվելով ազգային օպերատորների ծառայություններից, ինչը բացասական ազդեցություն կունենա օպերատորների ֆինանսական հոսքերի վրա։
«Այո, նման ռիսկ կա: Եվ ռիսկն ուրվագծվում է այն փաստով նաև, որ հնարավորություն չեղավ նախագիծն ավելի մանրամասն մատուցել հանրությանը և դրան էլ գումարվեց բոլոր մեկնաբանությունները նախագծի շուրջ: Այն փաստը, որ շատերը մտածում են, թե իրենց հեռախոսը կարող է գաղտնալսվել, դա արդեն հստակ պատճառ է դառնում օգտվելու ալտերնատիվ հնարավորություններից»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետը նշեց, որ դրան նպաստող արդեն մեկ գործոն կար.«Այլընտրանքային միջոցները գնային առումով ավելի մատչելի են: Այդ գործիքներն առանց այն էլ մրցակցային պայմաններում ունեին առավելություն արդեն, և սրան էլ ավելացավ այս ռիսկը: Բայց ես այս պահին շատ մտահոգ չեմ, որովհետև, եթե իշխանությունները համարժեք և բավարար տեղեկատվություն տան հանրությանը այս գործիքի նպատակի և շրջանակի մասին, ապա հնարավոր է մեղմել կորուստները և հետևանքները: Սա կախված է նաև ժամանակի գործոնից: Որքան կտևի այս գործիքի կիրառումը: Որքան կիրառությունը երկարի, այնքան ավելի բազմապատիկ կունենանք գործոնի բացասական գործոնները»:
Ավետիսյանի խոսքով՝ այս գործիքը ծայրահեղ միջոց էր.«Գործիքն առաջարկողները և կիրառողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն նույնիսկ ժամ կամ օր ավել չկիրառվի»: