կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 08:23
Առանց Կատեգորիա

Օպերատորները ներողություն են խնդրել Ալեն Սիմոնյանից եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը․ «Հրապարակ»

Օպերատորները ներողություն են խնդրել Ալեն Սիմոնյանից եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ անցնելով լրագրողների համար նախատեսված փոքրիկ ֆոյեով, ետ է դարձել՝ լուսանկարել նստած օպերատորներին, ապա հրահանգել է ԱԺ աշխատակիցներին՝ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները։ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել այդ քայլը։ Նա ասաց, որ «օպերատորները ոչ պատշաճ ձեւով են նստած եղել աթոռներին, այդ պատճառով էլ հանվել են»։

Ի՞նչ նկատի ունեք՝ ոչ պատշաճ ասելով։ Խաչատրյանն ասաց, որ չի կարող նկարագրել, հավելեց, որ օպերատորների խնդրանքով հանդիպում է կայացել ԱԺ նախագահի հետ, ներողություն են խնդրել, եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը։ Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ, որոնք փռվում են աթոռներին եւ քացի են տալիս գործընկերներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում