| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Պատերազմական դրության ժամանակ պետական ապահով պահուստ ունենալու համար նախատեսվում է տնտեսվարողներին պարտավորեցնել իրենց մոտ միշտ պահել ռազմավարական նշանակություն ունեցող 5 ապրանքից 10 տոկոս՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ռազմական գործողությունների ժամանակ բնակչության և ԶՈՒ կարիքների ապահովման խնդրի լուծման նոր կարգի քննարկման ժամանակ։
Օրինագծերի ընդունումով նախատեսվում է պետական նյութական պահուստի ձևավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակության 5 տեսակի նյութական արժեքներ ներմուծող կազմակերպությունների․ դրանք են՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ և բուսական յուղ ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաև՝ զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները։
Արա Նազարյանի խոսքով՝ նախագծի ընդունումով ակնկալվում է ձևավորել ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի ՀՀ նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը և որպես արդյունք՝ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանը։
Բանն այն է, որ էներգակիրները, ինչպես նաև պարենային ապրանքների գերակշիռ մասը ներմուծվում են և ռազմական գործողությունների ժամանակ անգամ գումար լինելու դեպքում հնարավոր չի լինի ձեռք բերալ այս ապրանքները։ Օրենսդրական փոփոխությունը միտված է կարգավորել այս հարցը։
«Որդեգրում ենք այն քաղաքականությունը, որ թվարկած 5 տեսակի արտադրանքից տնտեսվարողները իրենց մոտ 10 տոկոս միշտ պահեն, զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններն էլ իրենց մասով։ Մնացած հարցերը կառավարության 13 որոշումներով կկարգավորվեն։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում էլ սանկցիաներ է նախատեսվում օրենքը չպահպանելու համար»,-ասաց Արա Նազարյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո օրենսդրական նախագծերի փաթեթը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։
Մանրամասն՝ տեսանյութում․