| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լիբիայի օդային տարածքի հսկողությունը միջազգային կոալիցիոն ուժերից անցնում է ՆԱՏՕ-ին: Այդ որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վեցօրյա բանակցությունների արդյունքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հակված են ՄԱԿ-ի բանաձևի շրջանակներում պարտականությունների կատարմանը. «Մենք քայլեր ենք ձեռնարկում լիբիացիներին Քադաֆիի հարձակումներից պաշտպանելու համար»:
Բացի այդ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերն իրենց վրա են վերցրել Լիբիային զենք մատակարարելու հարցում սահմանված էմբարգոն ապահովելու պատասխանատվությունը։
Մարտի 17–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց, որով նախատեսվում է Լիբիայում ոչ թռիչքային գոտի հաստատել, ինչպես նաև «անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել» Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերից երկրի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
Այդ նպատակով գործողությունները սկսվել են մարտի 19-ին, դրանց մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Դանիան, Բելգիան, Իսպանիան։
Լիբիայի պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, կոալիցիայի հարվածներից զոհվել են հենց խաղաղ բնակիչներ: