Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեժ գծերն արդեն գործում են՝ 81 05 և 041 010523․ ըստ Yerkir.am-ի այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ հայտնելով, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանաքների չեզոքացման 2-րդ և 3-րդ միջոցառումների շահառուները արդեն կարող են աշխատանքային օրերին ժամը 09։00-18։00-ն զանգել, ծանոթանալ առցանց դիմելու մանրամասներին և դիմել՝ օժանդակությունն ստանալու համար։
Թեժ գիծը գործում է Ներդրումների աջակցման կենտրոնում․ isc.am կայքով հասանելի է առցանց ծրագիրը, որում անհարժեշտ տվյալները լրացնելով կարելի է դիմել՝ աջակցման ծրագրից օգտվելու համար։
3-րդ միջոցառումից օգտվելու համար ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր։ Այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ-ի շրջանառությունը եղել է 24-500 միլիոն դրամ, որոնց 2019-ի թ-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն։
Փոխնախարարը նշեց, որ արտոնյալ վարկեր են անվանում 36 ամսով տրամադրվող վարկերը, որոնց առաջին 2 տարվա՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին՝ 3-րդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոս պայմանով։
Վարկ տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։
Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ․ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 6 ամիսներից հետո սահմանված մարման գրաֆիկով գործում են պայմաններ․ վերը նշված ոլորտներում 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը, զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե շահառուն այդ 2 ոլորտից է և նրա վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, 7-12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանում հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամը, իսկ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը հավասարաչափ մարումներ են տեղի ունենում։
Վաղաժամ մարումները խարախուսվում են՝ ոչ մի տուգանք նախատեսված չէ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ցույց է տալիս ծրագրից օգտվելու մեխանիզմը․ մանրամասն՝ տեսանյութում․