Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019 թ-ին ունեցել են 24-500 միլիոն դրամի շրջանառություն, կարող են դիմել՝ վարկ ստանալու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով ՓՄՁ-ների օժանդակության ծրագիրը։
Վարկի առավելագույն չափը 50 միլիոն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թ-ի շրջանառության 10 տոկոսը։
Այն ստանալու համար կարող են դիմել հետևյալ գործունեությունն իրականացնող ՓՄՁ-ները․ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սնունդ, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ։
Սրանք, ըստ ծրագրի հեղինակների, այն ոլորտներն են, որոնք առաջին հարվածն են կրում և ամենախոցելին են տվյալ իրավիճակում։
Գոյություն ունի նաև պահանջ, որ տվյալ ՓՄՁ-ն, որը դիմում է այս աջակցության ծրագրից օգտվելու համար, պիտի ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն։ Երաշխավորությունը կարող է տրամադրել ընկերության սեփականատերը կամ կառավարմանը մասնակցող որևէ անդամ։
Նաիրա Մարգարյանը նաև նշեց ծրագրի «մեխը»․ «Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման՝ ոչ ավելի, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր-տուրքեր և պարտադիր վճարներ իրականացնելու համար, հումքի գնման և ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, հանրային ծառայությունների վճարումներ և վարձակալական վճարումներ կատարելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում․