|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» Կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Նամակում մասնավորապես ասված է.
«Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն (այսուհետ ՓՄՁ Ասոցիացիա), մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։
Մասնավորապես, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջով (կից պատճեն) տեղադրում է պաշտոնական գրառումներ, որտեղ առկա են հանրության որոշ շերտերի, կամ անձանց, սեփական բնութագրմամբ, կշտամբող, նրանց կրթական կամ գիտական կոչումները հարցականի տակ դնող վիրավորական արտահայտություններ։
Թվում է թե այդ գրառումներով ներկայացվում է պետության տնտեսական ինչ-որ ձեռքբերումներ, սակայն դրանք ներկայացվում է որպես այլ կարծիք ունեցող անձանց, փորձագետների կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մինչ այդ արված տնտեսական վատատեսական կանխատեսումներին ի պատասխան արված քայլ, այլ ոչ թե ի պաշտոնե արված պարտականություն կամ գործառույթ։ Եվ դրանք արվում են անձնական վիրավորանք՝ «ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, լրագրողներ, ինքնահռչակներ, ոռնացող ..» պարունակող բառերով (կից պատճեները)։
Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, խնդրում ենք Ձեզ, քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները՝
Այս մասին, վերջին օրերին, նույն սոցիալական ցանցերով տարբեր ՀԿ ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք արդեն ներկայացրել են իրենց վրդովմունքը (որի հետևանքով ինչ որ գրառումներ խմբագրվեցին, կամ հեռացվեցին)։ Այս մասին, ենթադրվում է, որ ըստ մեր երկրում գործող օրենսդրության, պետք է քայլեր ձեռնարկեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի քննությամբ զբաղվող կառույցները։
Մենք ևս, որպես հանրության մի փոքր խումբ ներկայացնող կառույց, մեր դիրքորոշումը ներկայացրել և ներկայացնում ենք հանրային, բաց ոչ երբեք անձնական վիրավորանքներ պարունակող բառապաշարով, հակակշռելով և/կամ պահանջելով մեր երկրի պետական ինստիտուտների գործունակության, հեղինակության պահպանման համար»։