կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 16:15
Իրավական

Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին եւ որտեղ են դրանք պահվելու. Շուշան Դոյդոյան

Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին եւ որտեղ են դրանք պահվելու. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Facebook-ի իր էջում մի քանի հարց է ներկայացրել եւ կոչ արել դրանք պատգամավորներն ուղղեն կառավարությանը՝ անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ Կառավարությանը անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս. 

1.  Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է այս նախագիծը։

2.  Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շաաատ երկար ժամկետ է եւ չհիվնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3-օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։

3.  Անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաեւ երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։

4.  Որտե՞ղ են պահվելու անձնական տվյալները։

5.  եւ ամենաառանցքայինը գուցե այն է, որ բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների եւ սահմանված նպատակի միջեւ։

Այս հարցերը կոնկրետ եւ հիմնավորված պատասխաններ են պահանջում այս օրինագիծն ընդունելուց առաջ»: