Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում, այն է` սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգը:
Այս որոշումը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով սահմանված մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգի հետ կապված հարաբերությունները:
1 միլիոն դրամը գերազանցող որևէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից):
Կազմակերպիչը մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Այդ տեղեկությունները պետք է հաշվառվեն և պահպանվեն տվյալների շտեմարանում:
Մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների շտեմարանում պահվող տեղեկությունները պետք է առնվազն ներառի յուրաքանչյուր հաճախորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. հաճախորդի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հաճախորդի բնակության վայրը:
Սույն որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել բնագավառում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը: