«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
- Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)
- Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմբեքրը, բլուր անել կադրը
- Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)
- եւ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգիրք, հոդված 189.17)»: