կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 23:59
Առանց Կատեգորիա

Ո՞րն է այս շտապողականության պատճառը. Շուշան Դոյդոյան

Ո՞րն է այս շտապողականության պատճառը. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞րն է այս շտապողականության պատճառը՝ քրեականացնել հրապարակային բռնության կոչերը՝ նախատեսելով ազատազրկում։ Կարծում եմ, որ ազատ արտահայտվելու չարաշահման դեպքում ազատազրկումը խիստ անհամաչափ պատիժ է և պետք է վերանայել։

Լավ կլիներ Ազգային ժողովում քվեարկության դնելուց առաջ նախ նախագիծը դրվեր հանրային քննարկման՝ ստանալու մասնագիտական համայնքի գնահատականը։ երկրորդ, պետք էր այն ուղարկել միջազգային փորձաքննության՝ ստանալու արտաքին գնահատական դրա որակի վերաբերյալ։ Եվ երրորդ, նման առանցքային հարցերում չի կարելի շտապել»։