«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարզվում է՝ Առողջապահության նախարարությունը վիճակագրություն չի վարում այն մասին, թե կատարված թեստերից քանիսն են արվել պետական բյուջեի, քանիսը քաղաքացիների միջոցներով՝ մասնավոր լաբորատորիաներում, - այսօր այսպիսի պաշտոնական պատասխան են մեզ տրամադրել Առողջապահության նախարարությունից։
Հավատա՞նք։ Ստացվում է, որ անհայտ է, թե պետության կողմից եւ միջոցներով քանի թեստ է կատարում»։