Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում նոր տիպի կորոնավիրուսից ամեն 10 րոպեն մեկ մարդ է մահանում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Նա նաև հավելել է, որ ամեն ժամ ավելի քան 80 մլն բնակչություն ունեցող երկրում վարակվում է 50 քաղաքացի:
Իրանի առողջապահության նախարարությունն իրանցիներին կոչ է արել Նովրուզի տոնակատարության օրերին հրաժարվել ցանկացած ուղևորությունից:
Իրանում մեծ արձագանք է ստացել Թեհրանի հիվանդանոցների մեկի բժիշկ Շիրին Ռուհանիրադի մահը կորոնավիրուսից: Իրանական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր բժշկուհու բուժման ընթացքը, ընդ որում ` նա դեռ շարունակում էր հետազոտել հիվանդներին: Իր վերջին հարցազրույցներից մեկումՌուհանիրադը պատմել էր, թե ինչ ջանասիրությամբ ու ծանրաբեռնվածությամբ է աշխատում բուժանձնակազմը, և որ իրեն փոխարինող չեն կարողանում գտնել, այդ պատճառով շարունակում է աշխատել:
Համաճարակի սկզբից Իրանում մահացել է 10 բժիշկ և 4 բուժքույր:
Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների` կորոնավիրուսի զոհերի թիվը երկրում 1135 է, վարակված է 17361 մարդ: