Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 172 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 63 հազար 332-ի: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19- ով վարակման 13 հազար 890 նոր դեպք, որոնցից շուրջ 2048-ը հոսպիտալացվել են:
Ընդհանուր առմամբ 1 մլն 945 հազար 964 վարակվածներից ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 1 մլն 658 հազար 978 քաղաքացի: Մոտ 4095 վարակվածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքներում: