Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերգետնյա հեռարձակման ոլորտում գործող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին են ներկայացրել 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները:
ՀՌԱՀ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ամենաթանկը «Շանթ» հեռուստաընկերությունն է` ժամը 18:00-21:00-ն քարոզչություն անելու համար մեկ րոպեն արժե 120.000 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Յուրաքանչյուր թեկնածուի կհատկացվի 7 րոպե ժամանակ: Շիրակի մարզում՝ մեկ րոպեն արժե 15.000 դրամ:
«Արմենիա Թի-Վի»-ն մեկ րոպեի համար սահմանել է 110.000 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ժամը 18:00-20:00-ն յուրաքանչյուր թեկնածուի 7 րոպե քարոզչության հնարավորություն տալու համար:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հեռուստաընկերության եթերում մեկ րոպեի համար սահմանել է 80.000 դրամ (ներառյալ` ԱԱՀ), Հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ: Ընդ որում` Հանրայինը չի սահմանել, թե որ ժամերին եւ որքան եթերաժամանակ է հատկացնելու:
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» վճարովի մեկ րոպեն սահմանել է 60.000 դրամ, եթերաժամային մյուս գոտում՝ 30.000 դրամ (ներառյալ` ԱԱՀ)՝ ժամը 18:00-24:00-ն քարոզչություն անելու համար, կիրակի օրը՝ 10:-24:00-ն: Թեկնածուին կհատկացվի 10 րոպե:
«Կենտրոն» հեռուստաընկերությունը սահմանել է 32.400 դրամ (ներառյալ` ԱԱՀ): Յուրաքանչյուր թեկնածուին հատկացնելու է 15 րոպե՝ 20:40-21:15 նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը սահմանել է 30,000 դրամ (առանց ԱԱՀ)՝ ժամը 18:00-24:00-ն քարոզչություն անելու համար:
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում քարոզչություն անելու համար թեկնածուին կհատկացվի 7 րոպե՝ յուրաքանչյուր րոպեն 18 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ): Քարոզչության եթերաժամանակ է սահմանվել է 18-20:00:
«Ա-ԹիՎի»-ն սահմանել է 24 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ) մեկ րոպեի համար եւ 7 րոպե՝ յուրաքանչյուր թեկնածուին՝ ժամը՝ 18:00-ից 20:00-ն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:
«Ար» հեռուստաընկերությունը սահմանել է 20 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ)՝ 18:00-20:30-ը նախընտրական քարոզչության համար՝ յուրաքանչյուր թեկնածուին հատկացնելով 7 րոպե:
«Երեւան» հեռուստաընկերությունը սահմանել է մեկ րոպեի համար 15 հազար դրամ, յուրաքանչյուր թեկնածուին՝ 10 րոպե՝ 20:30-21:00-ն:
Լոռու մարզի «Ֆորտունա» հեռուստաընկերությունը սահմանել է մեկ րոպեի համար 3750 դրամ՝ յուրաքանչյուր թեկնածուին տրամադրելով 7 րոպե:
Լոռու մարզի մեկ այլ՝ «Լոռի Թի-ՎԻ» հեռուստաալիքը սահմանել է 4400 դրամ, եթերաժամանակի մյուս գոտիներում՝ 2200 դրամ: Յուրաքանչյուր թեկնածուի կտրամադրվի մինչեւ 12 րոպե եթերաժամանակ:
Լոռու մարզի մյուս՝ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը օրվա տարբեր ժամերի համար առաջարկում է 1750 եւ 1300 դրամ, իսկ թեկնածուներից յուրաքանչյուրին հատկացնում է ժամերով պայմանավորված՝ 5 եւ 10 րոպե:
Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերությունը քարոզչության համար կհատկացնի յուրաքանչյուր թեկնածուին 10 րոպե եւ կպահանջի 3600 դրամ յուրաքանչյուր րոպեի համար:
Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը յուրաքանչյուր թեկնածուի կտրամադրի 22 րոպե՝ յուրաքանչյուր րոպեն՝ 6000 դրամով:
Գյումրու մեկ այլ՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը սահմանել է մեկ րոպեն 10 հազար դրամ:
Կոտայքի մարզի «Աբովյան» հեռուստաընկերությունը սահմանել է 2400 դրամ եւ 10 րոպե՝ յուրաքանչյուր թեկնածուի:
Կոտայքի մարզի «Հրազդան» հեռուստաընկերությունը սահմանել է 5000 դրամ, յուրաքանչյուր թեկնածուի՝ 10 րոպե:
Ամենաքիչ եթերաժամանակը պատրաստվում է տրամադրել Տավուշի մարզի «Իջեւան» հեռուստաընկերությունը՝ ընդամենը մեկ րոպե, որի համար էլ կպահանջի 3 հազար դրամ:
«Ռադիո 107 ՖՄ»-ը սահմանել է 2800 դրամ՝ յուրաքանչյուր թեկնածուի հատկացնելով 7 րոպե: