|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, սննդի պակասը և ռմբակոծությունները ստիպում են երեխաներին վճարել պատերազմի ամենամեծ գինը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) X -ի միկրոբլոգում ցանցում:
«Ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում, սնունդն ու ջուրը չեն հերիքում։ Ռմբակոծվում են տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գազայում երեխաներն ամենաբարձր գինն են վճարում հակամարտության համար։ Նրանք անվտանգության, ծառայությունների և խաղաղության կարիք ունեն»,- ասվում է հրապարակման մեջ։
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ասաց, որ Գազայի պատերազմը ռեկորդային ժամանակում բազմաթիվ կյանքեր է խլել և տասնամյակների ընթացքում չտեսնված դաժանության մակարդակով, որտեղ հինգ շաբաթվա ընթաքցում զոհվել է ավելի քան 4600 երեխա։