ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախյան առաջին պատերազմում հարազատ եղբորը կորցրած, վերջին պատերազմում երկու որդիների հետ ռազմաճակատ մեկնած լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹը քանի հայկական օջախներ էր պաշտպանել իր և իր ընկերների անձնազոհությամբ` դրա համար նույնիսկ վճարելով եղբոր ու բազմաթիվ ընկերների կյանքի գնով, որ այսօր անպաշտպան մնար իր հայրական օջախը։ Ահա թե ուր ենք հասել, որ թուրքահպատակ սողունը կեղծ հայի դիմակով, կողոպտում ու ավերում է Աշոտ Մինասյանի հայրական տունը, նույնիսկ չխնայելով նրա զոհված եղբոր շքանշանները։
Սա է Նիկոլի Հայաստանը, և շատ հնարավոր է, որ այդ սրբապղծությունը կատարվել է հրամանատարի ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Այդ քայլով նիկոլիզմը փորձում է ուղերձ հղել իր մնացած ընդդիմախոսներին, որ ոչ մի սրբություն չունեն և ցանկացած պղծության ընդունակ են` մարդկանց լռեցնելու և հիասթափեցնելու համար։
Այլևս կորցրած ամեն րոպեն անվերադարձ է, երբ օջախ պաշտապանողի օջախն են թալանում։ Ե՞րբ է մեր ազգը հարյուր հազարներով դուրս գալու փողոց, որպեսզի սրբի այս պղծությունները մեր հողի երեսից»։