Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կառավարության շենքի առջև արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի հայրենակիցներ,
Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։
Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։
Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։
Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։
Հաստատում եմ, որ
Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների եւ արդյունքների պաշտպանության։
Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի եւ Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը եւ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սհմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման եւ այս վիճակի համար։
Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության:
ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ
ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ
ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ
Երեւան
29.11.2020