Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսը դեռեւս շարունակում է տարածվել աշխարհում: Մինչ այժմ այն խլել է մարդկային ավելի քան 614 հազար կյանք: Իսկ թե եւս քանի մարդու կյանք այն կխլի, ասելը դեռեւս դժվար է: Մոտավոր հաշվարկների համաձայն, մահանում է վիրուսով վարակված անձանց 0.5-3.4 տոկոսը. «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Սրտային հիվանդություններից ամեն տարի մահանում է 9 ու կես միլիոն մարդ, կաթվածահարությունից` մոտ 6 միլիոն: Դրանց հաջորդում են թոքային հիվանդությունները, շնչառական հիվանդությունները, ինչպես օրինակ թոքային բորքոքումն ու գրիպը: Միայն սրտային հիվանդություններից աշխարհում ամեն օր մահանում է մոտ 26 հազար, թոքախտից` 3500, լյարդի հիվանդություններից` 3400 մարդ:
Ամենամահաբեր վեց հիվանդությունների շարքում երեքը կապված են թոքերի ու շնչառական խնդիրների հետ, ինչը վերաբերում է նաեւ կովիդ 19 հիվանդությանը:
Կովիդ 19-ից մահացող անձանց թիվը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում տվյալ երկրի առողջապահական համակարգից, կլիմայից ու տնտեսությունից: Մեծաթիվ երկրներ այդ հաշվարկը կատարում են հիվանդությունից մահացած անձանց թիվը հայտնաբերված դեպքերի թվի վրա բաժանելով: Այդ դեպքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախնական հաշվարկների, մահացությունները կազմում են 3.4 տոկոս: Սակայն սրա մեջ չեն մտնում այն մահացած անձինք, որոնք մինչեւ մահանալը չեն անցել կորոնավիրուսի թեստավորում: Ամենաճիշտ թվերը կլինեին այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի բնակչությունն անցներ այդ թեստավորումը:
Թե բոլոր վարակվածներից քանիսը կարող են մահանալ, ավելի ճշգրիտ պատասխան կարելի է համարել Ճապոնիայի ափերին խարիսխ նետած Diamond Princess զբոսանավից ստացված տվյալները, նավ, որի վրա գտնվող գրեթե բոլոր անձինք էին վարակվել: Եվ կյանքին հրաժեշտ տվեց նրանց 1.2 տոկոսը: Սա կարելի է համարել ամենճշգրիտ միջին թվաբանականը:
Տոկոսային տարբերությունը կապված է նաեւ տարբեր երկրներում առողջապահական համակարգի կարողությունների, այդ հասարակության մեջ տարեցների, այլ հիվանդություններ ունեցող անձանց թվերի հետ: Եվ կան ժողովուրդներ, որոնք չեն էլ պատկերացնում, թե այս առումով որքան խոցելի են իրենք մյուսների համեմատ:
Ինչ վերաբերում է վարակի տարածմանը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, վարակված յուրաքանչյուր անձ վարակում է միջին հաշվով երկու այլ անձանց: Սա իհարկե նույնպես կախված է տվյալ երկրում մարդկանց կարգապահությունից, կլիմայից ու հիգիենայից: Ըստ գիտական հաշվարկների, եթե չգտնվի վարակը կասեցնելու միջոց, կորոնավիրուսով կվարակվի Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի բնակչության 81 տոկոսը: Հիշելով մահացությունների 1.2 տոկոսի մասին, կարելի է հաշվել մահացողների թիվը: