|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բելառուսում մահանում են ոչ թե կորոնավիրուսից, այլ այդ ֆոնին զարգացող քրոնիկ հիվանդություններից: Այսօր` ապրիլի 13-ին, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Մարդիկ վախենում են: Այդ պատճառով ուզում եմ ասել հետևյալը` մեր երկրում ոչ մի մարդ կորոնավիրուսից չի մահացել: Ոչ ոք: Մահացել են քրոնիկ հիվանդությունների փնջից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները դա տեսել են: Դրանք են` սիրտ-անոթային անբավարարություն, շնչառական թոքային անբավարարություն, շաքարային դիաբետ: Նաև այնպիսի ախտորոշումներ, որոնք ես կարդալ անգամ չեմ կարողանում: Եվ ավելանում է կորոնավիրուսը»,- ասել է նա` խոստանալով`«կորոնավիրուսից մեր երկրում ոչ ոք չի մահանա»:
«Այդ պատճառով ասում եմ` մեզ մոտ զուտ կորոնավիրուսից ոչ մի մարդ չի մահացել: Մենք պայքարում ենք յուրաքանչյուր մարդու համար, ինչպես խոստացել եմ: Այդ ամենի համար շնորհակալ եմ առողջապահության նախարարությանը և բժիշկներին: Մենք թափ ենք տվել առողջապահական ամբողջ համակարգը: Եթե այդպես` ամեն մարդու համար չպայքարեինք, մահերն ավելի շատ կլինեին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը
Բելառուսի առողջապահության նախարարության` ապրիլի 13-ի տվյալներով` երկրում վարակվել է 2919 մարդ, մահացել` 29-ը: