Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի Իդլիբի շրջանի Մաամբել բնակավայրում անհայտ ուժերը հարձակում են գործել սիրիական հողերում ապօրինաբար գտնվող թուրքական բանակի շարասյան վրա։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Step News Agency գործակալության հղումով։
Սկզբում երկու պայթուն է որոտացել, որից հետո սկսվել է փոխհրաձգություն։ Ըստ գործակալության՝ տեղեկություններ են ստացվում թուրքական կողմից զոհերի մասին, սակայն քանակը չի նշվում. հայտնում է Уerkir.am-ը։
Դեռևս անհայտ է, թե ով է պատասխանատվություն կրում այս հարձակման համար, սակայն թուրք լրագրող Օմեր Օզքըզըլջըքը նշում է, որ հարձակման հետևում կանգնած են «Ուրրաս ալ-Դին» խմբավորումը, որը կապված է Ալ-Քաիդայի հետ։ Այս տեղեկությունը, սակայն, դեռևս հաստատված չէ պաշտոնապես։
Միայն պաշտոնապես Թուրքիան փետրվար ամսին ունեցել է 62 զոհ Իդլիբում, իսկ 100-ից ավելն էլ վիրավորվել են, ոչնչացվել են բազմաթիվ ԱԹՍ-ներ, զրահատեխնիկա և այլն։
Թուրքիան Սիրիայում արդեն չորրորդ ապօրինի ռազմական օպերացիան է իրականացնում։ Փետրվարի 36 թուրք զինվորների մահվանից հետո սրվեցին Սիրիայում դաշնակից համարվող Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, որը մեղմվեց մարտի 5-ին Մոսկվայում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո, սակայն պարբերաբար լուրեր են տարածվում որոշ բնակավայրերում մարտական գործողությունների մասին։