|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած «ահաբեկչության» արդյունքում ոստիկան է զոհվել: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet-ը:
Աղրը քաղաքում հարձակվել են թուրք ոստիկանների վրա: Կրակոցներն արձակվել են հրթիռային և հրետանային զենքերից: Հարձակման արդյունքում սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ չորսը: Բայազետից դեպի արևելք գտնվող Աղրը շրջանում Իրանի հետ սահմանը դիտարկող թուրք իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրետակոծվել և հրթիռակոծվել են:
«Մեր հերոսները՝ ոստիկանության սպաները, որոնք պատասխանատու են թուրք-իրանական սահմանին սահմանային պատի կառուցման ժամանակ անվտանգության ապահովման համար, սպանվել են անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից Իրանից հարձակման ենթարկվելու արդյունքում: Մենք, հանուն Ալլահի, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և թուրքական ոստիկանությանը»,- հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ-ն: