կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 19:55
Աշխարհ

Իդլիբում քիմիական հարձակման մասին իրական տեղեկություն ոչ ոք չունի. Պեսկով

 Իդլիբում քիմիական հարձակման մասին իրական տեղեկություն ոչ ոք չունի. Պեսկով

Մոսկվան նախազգուշացնում է զերծ մնալ Սիրիայի Իդլիբ քաղաքում կատարվածի վաղաժամ գնահատականներից, իրական ու ստուգված տեղեկություն ոչ ոք չունի, ներառյալ՝ ԱՄՆ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը, փոխանցում է «РИА Новости»-ն:

Նրա խոսքով՝ «ողբերգությունից անմիջապես հետո ոչ ոք այդ շրջան հասանելիություն չի ունեցել, համապատասխանաբար, ոչ ոք չի կարող տիրապետել իրական ու ստուգված տեղեկության»։

«Ցանկացած տվյալներ, որին կարող են տիրապետել ամերիկյան կողմը կամ այլ երկրներում մեր գործընկերները, չեն կարող հիմնվել օբյեկտիվ նյութերի ու վկայությունների վրա։ Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների վկայությունները՝ ինչպես «Սպիտակ սաղավարտները» և այլն, մենք հնարավոր չենք համարում դիտարկել որպես հիմնավոր եւ վստահության արժանի, այդ կազմակերպությունը կամ խումբ բազմիցս իրեն վարկաբեկել է անարժանահավատ տեղեկությամբ կամ տեղեկությամբ, որը նախապես աղավաղել է կատարվածի էությունը», - ասել է Պեսկովը։