|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
PUKmedia-ի հաղորդմամբ՝ առնվազն հինգ հրթիռ է արձակվել Իրաքի Նինվե նահանգի Բաշիկա քաղաքի մոտ գտնվող Զելիքան ռազմաբազայի ուղղությամբ։
Զելիքանի քաղաքապետ Մուհամմադ Ամին Գորանը PUKmedia-ին ասել է, որ «մի քանի հրթիռ ընկել է Զելիքանում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտ: 19:50-ի սահմաններում 5 հրթիռ է ընկել բազայի վրա»:
Գորանը հավելել է, որ զոհեր կամ ավերածություններ չկան։
Բազան, որտեղ գտնվում է 150 թուրք զինվորական, ավելի վաղ էլ՝ ապրիլի 3-ին, անհայտ խմբի կողմից հրթիռակոծության էր ենթարկվել:
Թուրքական զորքերը տեղակայվել են այդ տարածքում 2015 թվականի դեկտեմբերին՝ իրաքյան և քրդական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարել սովորեցնելու պատրվակով: Թուրքական զորքերի տեղակայումից հետո Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները վատթարացան։
Բաշիկա քաղաքը, որը թուրքական բազայից ընդամենը 10 կմ է հեռու, Իրաքում եզդիների երրորդ բնակավայրն էր՝ մինչև 2014 թվականի օգոստոսին Շենգալում ԻՊ-ի կողմից եզդիների ջարդերը: