Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ տիրում է Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նաև աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ մեր թշնամիները:Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր նորից համոզվում եմ՝ թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի և պարտության համար, քանի որ մերժեց մեր գրոծընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիևը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն»,- ասաց Օհանյանը: Նա հայտարարեց, որ այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է. «Կառավարությունը ընդհանուր առմամբ ձախողել է սոցիալ-տնտեսական գործընթացը, կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ չի կատարել ՀՀ-ի սահմանների անձեռմխելիության, սահմանազատման խնդիրները, թուրքը, ադրբեջանցին հենց այնպես եկել, կանգնել է իր համար հարմար դիրքերում»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին և կոչ արեց գալ հանրահավաքի՝ բանակի թիկունքը ամուր պահելու համար: «Այսօր հայկական բանակը իր քայլը կատարեց, հայկական բանակը ժողովրդի կողքին է: Խոսքս վերաբերում է ԱԱԾ-ին, ոստիկանության բոլոր սպաներին, կոչ եմ անում կանգնել ժողովրդի կողքը:
Պարոնայք գեներալներ, սպաներ, մարտական ընկերներ, կամավորականներ, կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին և միասին կհասնենք հաջողությունների»,-ասաց նա: