Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ ներկայացուցիչ Արտաշես Շահբազյանն արձագանքել է արտահերթ ընտրություններ կազմակերպելու Փաշինյանի առաջարկին, ֆեյսբուքյան սոցցանցում հրապարակելով մի հոդված, որը հրապարակվել է դեկտեմբերի 12-ին:
«Այն ինչի մասին գրել եմ երկու շաբաթ առաջ մարգարեություն չէ, այլ այն օրինաչափ քայլը, որին մի քիչ ուշ կամ շուտ դիմելու էր մերժված ղեկավարը: Արտահերթ ընտրությունների գաղափարը այն նախավերջին փրկօղակն է, որին Նիկոլ Փաշինյանը դիմելու էր փորձելով երկարաձգել իր սպառված ժամանակը և փորձելով վերադառնալ գործունեության լեգիտիմ դաշտ: Հիմա նա նույնիսկ կարող է այդպիսի ձևական գործընթաց սկսել, օրինակ բանակցելով իրական քաղաքական ուժ իրենցից չներկայացնող ինչ որ ոչնչությունների հետ, բայց այդ ամենը անիմաստ ճիգեր են լինելու, որոնցով լուրջ քաղաքական ուժերը չեն խաբվելու: Այս, այսպես կոչված, ստեղծված իրավիճակի հաղթահարմանը տանող կեղծ ժողովրդավարական նախաձեռնությունը նրան աջակցություն չի բերելու նաև դրսից: Այնպես որ նա լավ կանի միանգամից անցնի իր վերջին քայլին՝ քաղաքական ուժերից երաշխիքներ խնդրի հրաժարականից հետո իր ֆիզակական անվտանգության վերաբերյալ»:
Արտաշես Շահբազյանի վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․
«Արյան և հայրենիքի հաշվին առևտուր չեն անում
Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը կարող է հայտարարել մոտակա ժամանակներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Փակուղու մեջ հայտնված Փաշինյանը հասկանալի է, որ ամեն միջոցի կդիմի մորթը փրկելու համար: Նման քայլը կերկարաձգի նրա ավարտված ժամանակը, արթնացնելով վիճակի փոփոխության ինչ-ինչ հույսեր: Բացի այդ. ընտրությունները, քաղաքական քաղաքակիրթ գործընթաց են, երբ մասնակից ուժերը փոխադարձ համաձայնությամբ և գործակցաբար մասնակցում են քաղաքական մրցակցության և որոշում են, թե գալիք որոշակի ժամանակահատվածում ով ինչ կշիռ պետք է ունենա պետական քաղաքական կյանքում, ով պետք է երկիրը ղեկավարի իր ծրագրերով:
Հայտնի իրադարձությունների պատճառով, որպես երկրի ղեկավար, Փաշինյանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմությունը, իսկ իրավական լեգիտիմության հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորությամբ ու ծավալով կբացահայտվի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կկանգնի արդարադատության առջև:
Ակնհայտ է, որ եթե հաջողվի իր հետ քաղաքական, քաղաքակիրթ ու օրինական գործընթացի մեջ ներքաշել երկրի քաղաքական ուժերին, դրանով Փաշինյանը առերևույթ կվերականգնի լեգիտիմությունը և այդ դեպքում իր համար նույնիսկ երկրորդական նշանակություն կունենա, թե ինչ արդյունք կգրանցի այդ ընտրություններում:
Ժողովրդի առջև պատասխանատվության խնդիր ունեցող ղեկավարի համար իհարկե այդ գործընթացը փրկօղակ կարող է թվալ, բայց նման գործարքի կարո՞ղ են գնալ քաղաքական մյուս ուժերը: Վերջիններիս կողմից նման խաղին կուլ գնալը կնշանակի, որ իսկապես նրանց կռիվը աթոռի կամ իշխանության համար է եղել, իսկ գործարքի մեջ առևտրի առարկան լինելու են կորսված հայրենիքն ու հազարավոր նահատակների արյունը: Քաղաքական ուժերի համար սա կլինի ոչ միայն քաղաքական այլև բարոյական մահ: Այո, կան այդպիսիք, ովքեր ինքնակամ գնացել են այդ մահվանը, հանձին նրանց ովքեր նույնիսկ այսօր, դավաճանելով երկրի ու ժողովրդի շահին, գերադասում են պաշտպանել ոճրագործ ղեկավարի ֆիզիկական անձը, սակայն դժվար թե գտնվի մեկ իրապես հայրենասեր և պատիվ ունեցող անձ կամ հավաքականություն որը կգնա նման ինքնասպանության:
Մոտալուտ հավանական ընտրությունների խնդիրը, նույն քաղաքական ու բարոյական առումներով, ունի նաև այլ երեսներ: Կարելի՞ է անտեսել պատերազմի զոհերի ու գերիների, հայրենի տունը կորցրած մարդկանց վիշտը, նրանց ու մեր բոլորի հիմնահարցերը եւ նախընտրական շոուների հորձանքի մեջ մտնել: Չխոսենք այլևս այն իրավիճակի մասին, երբ անիշխանության մատնված երկրի նկատմամբ թշնամին շարունակում է իր զավթողական հավակնությունները դրսեւորել:
Պատահական չէ, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները գալիք ընտրությունների հավանական ժամկետ են նշել իշխանափոխությանը հաջորդելիք մեկ տարվա ժամանակային հեռավորությունը: Երբ այս ուժերը հրապարակում են, իշխանափոխությունից կարճ ժամանակ հետո անցկացվելիք ընտրություններում նրանք կունենան հաղթելու ամենամեծ հնարավորությունները, բայց հենց դա կնշանակեր, թե իշխանությունն է եղել վերջիններիս նպատակը: Իհարկե արդեն համոզվել ենք, որ անձնական նպատակներին հասնելու ճանապարհին Փաշինյանի համար բարոյական, քաղաքական, իրավական եւ այլ բնույթի կարմիր գծեր գոյություն չունեն, բայց հավատանք, որ այս երկրում այլեւս նրան որոշելու շատ քիչ բան է մնացել:
Նիկոլ Փաշինյանի դավադիր ուղեղը նորանոր նենգություններ որոճալու փոխարեն լավ կլինի, որ իր տիրոջը հուշի միակ և անայլընտրանք անելիքը՝ կորչելու գրողի ծոցը մեր կյանքից: Հեռանալու ձևը թող որոշի ինքը»: