Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օդային ճանապարհով մեկ ամսով արգելել այլ երկրների բոլոր քաղաքացիների մուտքը Հայաստան և Հայաստանի բոլոր քաղաքացիների ելքը՝ ըստ Yerkir.am-ի այս առաջարկն արեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ կառավարության արտահերթ նիստում, որը քննարկում էր արտակարգ դրություն հաստատելու հարցը։
Արդարադատության նախարարության մշակած՝ արտակարգ դրություն հայտարարելու փաստաթղթի նախագծով սահմանվում էր, որ երկրների ցանկը պետք է սահմաներ առողջապահության նախարարը, իսկ պարետը լիազորություն ունենար որոշակի փոփոխություններ մտցնելու․ այս տարբերակի կողմնակից է Արսեն Թորոսյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առաջարկեց մի երրորդ տարբերակ, որով օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելվեր, բայց սահմանվեին բացառություններ առողջապահության նախարարի առաջարկով ու պարետի որոշմամբ։
Այս երրորդը վարչապետ Փաշինյանին թվաց ամենատրամաբանականը։
Զոհրաբ Մնացականյանի առաջարկած՝ խիստ սահմանափակումների առաջարկը փոխվարչապետ Ավինյանը որակեց «դրակոնյան»։
Ըստ այս սահմանափակման, թեև այլ երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան արգելվում է, բայց այլ երկրներից Հայաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ թույլատրվում։
Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանին անհանգստացրեց, որ ինքը և իր նման այլ անձինք օտար երկրի քաղաքացի են, բայց ՀՀ-ում 10 տարվա կացության իրավունք ունեն․ սա նշանակում է, որ երկրից դուրս գալու պարագայում հետո ներս մտնել չեն կարողանալու։
Այս տարբերակը մտահոգիչ է նաև նրանով, որ շատ երկրներից ինքնաթիռով մարդկանց հետ նաև բեռներ են տեղափոխում, օրինակ, դեղորայք․ եթե արտասահմանցիների մուտքը ՀՀ արգելվի, ավիաընկերությունները թռիչքներ չեն կազմակերպի, քանի որ միայն ՀՀ քաղաքացիներին տեղափոխելը ձեռնտու չի լինի, և զուգահեռաբար այս կարևոր բեռները ևս չեն կարողանա բերել Հայաստան։
Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ բեռների թվում են նաև կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեսթերը, որոնք Չինաստանից չեն կարողանա բերել։
Արսեն Թորոսյանի առաջարկած՝ ավելի ճկուն սահմանափակումների տարբերակը տարակուսանքի տեղիք տվեց՝ ուղևորահոսքերը վերահսկելու դժվարության առումով։
Որ տարբերակը կհաստատվի՝ կառավարությունը կորոշի ընդմիջումից հետո։ Ապա հաստատված փաստաթուղթն ընդունելով՝ կգնա արտակարգ դրություն սահմանելու ճանապարհով։
Մանրամասն՝ տեսանյութում․