Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20 ձեռնարկած մարտական գործողությունների արդյունքում Արցախի հանրապետության իշխանությունները ռուս խաղաղապահների միջնորդությամբ կնքեցին կապիտուլացիոն փաստաթուղթ, որի արդյունքում փրկվեցին ՊԲ-ի մարտիկների, աշխարհազորայինների և խաղաղ բնակչության բազում կյանքեր։ Այս հարցում մամուլում հայտնված թիրախային շահարկումները` անունդունելի են և դատապարտելի։ Միայնակ հայտնված արցախահայերը կռվում էին անձնազոհ, բայց ոչ հավասարը-հավասարի կարգավիճակով։ Սա անառկելի իրողություն է։ Այս մասին գրում է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
«Դրան հետևած` Եվլախ քաղաքում հակամարտող կողմերի միջև կայացած առաջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը միակողմանի լրիվությամբ զինաթափվում է, վայր է դնում զենքը և անցնում խաղաղ կյանքի, իսկ ադրբեջանական զինուժը վերադառնում է նախկինում զբաղեցրած իր դիրքերը։
Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, դեռ ավելին` անմիջապես առաջացել և գրավել է մարտավարական նպաստավոր այնպիսի դիրքեր, որտեղից ոչ միայն ուղղակի վերահսկողության տակ էր առնվում հայկական բնակավայրերը, այլ, որ ավելի վտանգավոր էր` շրջափակելով ճանապարհային հանգույցներ վտանգում էր բնակչության ազատ տեղաշարժը բնակավայրից բնակավայր։
Ադրբեջանական կողմի կանխամտածված այս և նմանատիպ այլ գործողությունները նպատակ էին հետապնդում ահ ու սարսափ տարածելու միջոցով էլ ավելի խորացնել հայ բնակչության շուտափութ զտման և բռնագաղթման գործընթացները։
Այնպես որ, իզուր են այն եզրահանգումներն ու կարծիքները, որ արվում են հանրության մի շերտի կողմից, որ, իբրև թե, առանց ոչնչի Արցախը թողնվել է թշնամուն։ Արցախայայության մասսայական տեղահանությունը ուղեկցվել է ուժի սպառնալիքի ներքո, որի հետևանքներից են նաև նավթամթերքի պահեստի պայթունի և Հակարի անցակետով անցնելու հետ առընչված մարդկային անասելի ողբերգությունները։
Այս և նմանատիպ այլ փաստեր վկայում են, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն»։