|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի՝ դեկտեմբերի 24-ին համալսարանից ձեռնաշղթաներով ոստիկանություն տանելու վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարությամբ հանդես գալու հարցը. հայտնում է Yerkir.am-ը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նիստի ընթացքում պարզաբանեց, որ միջադեպն իր համար անընդունելի է, և աբսուրդային իրավիճակ է, որ գործողություններն իրավունքի սահմաններում չեն արել:
Միևնույն ժամանակ նա նաև ներկայացրեց հայտարարության նախնական տեքստը.
«ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում ս/թ դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության՝ ԵՊՀ տարածքում արձանագրված գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցները ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել պատշաճ չհիմնավորված գործողությունները և ակնկալում ենք ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական»: