|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Լիբիայի նոր իշխանությունները խոստացել են իսլամի նորմերի վրա հիմնված օրենսդրություն մշակել: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսաֆա Աբդուլ Ջալիլը:
Ըստ նրա` Լիբիան լինելու է չափավոր մահմեդական ժողովրդավարական երկիր, որի ղեկավարությունը չի ընդունում ծայրահեղական գաղափարախոսություն: «Իսլամը կլինի նոր Լիբիայի օրենսդրության հիմքը: Մենք մահմեդական ժողովուրդ ենք, որը ժամանակակից իսլամ է դավանում, եւ մենք կշարունակենք գնալ այդ ճանապարհով»,- հայտարարել է Աբդուլ Ջալիլը` ելույթ ունենալով Տրիպոլիի գլխավոր հրապարակում հավաքվածների առջեւ:
Նա նաեւ ընդգծել է, որ նոր Լիբիայում կանայք նույնպես կարւոր դեր են ունենալու:
Ազգային անցումային խորհրդի ուժերը ներկայումս վերահսկում են Լիբիայի մեծ մասը, սակայն Մուամար Կադաֆիին հավատարիմ զորամիավորումները դեռ չեն հանձնում Սիրտ եւ Բենի Վալիդ քաղաքները: Ի դեպ, մի քանի ժամ առաջ գնդապետ Կադաֆին դիմել է իր կողմնակիցներին սիրիական հեռուստաալիքի եթերից: