Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարությունը հորդորում է խնդրի դեպքում դիմել պոլիկլինիկա. Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կա կուտակված հերթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել գրառում է կատարել Արեւիկ Նավոյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մտնում ես, հիշեցնում իրենց աշխատանքային ժամերը (մանավանդ այս պայմաններում), ստուգում է երեխայի ջերմությունը`37°, զարմանքից քար կտրում, բայց վախենում են, որ հիշեցնեն նաեւ պոլիկլինիկայի դերը:
Մաշկաբանը հրաժարվում է ստուգել ցանը, ինֆեկցիոնիստը դժգոհում, թե պիտի վերեւ չթողնեին ջերմություն ունեցող երեխային: Հետո ես` լեզվաբանս, հիվանդության ախտանիշներից սկսած, զարգացման փուլերով վերջացրած, ողջ տերմինալոգիայով բացատրելուց հետո, ինֆեկցիոնիստը ստուգում է, տալիս նույն եզրակացությունը, ինչին որ ես եզրահանգել էի ինտերնետը քչփորելուց:
Ասածս ինչ է` հույս չդնեք Հիպոկրատին երդում տված, «բերանում լեզուն կծած» մասնագետներին, իրենք էլ են մարդ ու սիրում են կյանքը: Կրեք սոցիալական պատասխանատվություն` չվնասել այլոց առողջ ապրեlու իրավունքը: Սիրե՛ք Ձեր մերձավորին, ինչպես Ձեր անձը»: