կարևոր
2059 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-09 15:28
Հասարակություն

Մի օր այցելեք սովորական պոլիկլինիկա, մտեք որևէ անձնագրային բաժին ու երկրի պատկերը Ձեզ համար կլինի ակնառու․ Անուշ Պողոսյանը՝ Փաշինյանին

Մի օր այցելեք սովորական պոլիկլինիկա, մտեք որևէ անձնագրային բաժին ու երկրի պատկերը Ձեզ համար կլինի ակնառու․ Անուշ Պողոսյանը՝ Փաշինյանին

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է, թե ինչպես է ցանկացել ավտոբուսով իր կեցավայր գնալու համար տրանսպորտային տոմս գնել, սակայն կայքում բարդությունների բախվելով՝ նյարդայնացել է։ 

Նիկոլ Փաշինյան, բա բնակիչները քարի՞ց են։ Փորձեք մի օր բժշկական սպասարկում ստանալ ոչ թէ Ձեր հարևան բժշկական կենտրոնում, որտեղ Ձեզ անձաբ ուղեկցում է սեփականատերը և Ձեր այցից առաջ փակում են դռները, որ բնակիչները այդ բաժանմունքներում չլինեն, այլ այցելեք սովորական պոլիկլինիկա, որտեղ հերթերը հասնում են տասնյակների, մարդիկ վիրուսներով վարակվում են հենց պոլիկլինիկայի հերթերի մեջ , հետո գնում են դեղատուն ու բախվում էլեկտրոնային դեղատոմսի մղձավանջին։

Դրանից հետո մտեք որևէ անձնագրային բաժին ու երկրի պատկերը Ձեզ համար կլինի ակնառու։ 

Հ․Գ․ Եթե որոշեք անցնել այս ճանապարհը, նախորոք գնացեք Ձեր հարևան բժշկական կենտրոն, որպեսզի նյարդաբանը նշանակի հանգստացնող դեղեր, քանի որ նյարդային բջիջները չեն վերականգնվում․․․»։