Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն է: Օրակարգում ընդգրկված է 5 հարց:
«Ելք» խմբակցությունից Հերմինե Վարդանյանը նիստի սկզբում նշեց, որ այսօր առավոտյան եղել են թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն 2-րդ օրն է, ինչ գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում աշխատակիցները: Վարդանյանը նշեց, որ նրանք քաղաքապետին ուղղված նամակ ունեն, որն իրեն են փոխանցել:
«Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը օրերս Նունե Խաչատրյանին ներկայացրեց մեզ, և նշանակումը կատարվել է՝ հաշվի չառնելով աշխատակիցների ցանկությունը: Բացի այդ՝ խախտվել է ԺՊ նշանակելու ընթացակարգը. չի նշանակվել գործող փոխտնօրեններից և ոչ մեկը, ինչը նախատեսված է օրենքով: Քաղաքապետարանից նշանակված անձը չունի ղեկավարման փորձ, երբևէ չի վարել որևէ պաշտոն, ինչպես նաև չունի անհրաժեշտ ոլորտի վերապատրաստում»,- ասաց Վարդանյանը:
Նամակում նշված էր նաև, որ պոլիկլինիկայի տնօրենը անհարգալից վերաբերմունք է դրսևորում աշխատակիցների հանդեպ, իսկ հարցին, թե ինչպե՞ս է նա նշանակվել, հնչել է պատասխան, որ տնօրենն անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ և կողմից է նշանակվել:
Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին, և ուսումնասիրություններ են իրականացվում: