Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պատրաստ է «փակել դուռը» և դադարեցնել փախստականների հոսքը Եվրոպա, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրին առանց վիզայի ռեժիմ տրամադրվի: Պայմանը բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ pravda.ru-ին հղումով:
«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները… Մենք 9 տարի հաց ու ջուր ենք տվել փախստականներին: Հիմա նրանք ցանկանում են Եվրոպա գնալ: Ես միշտ ասել եմ՝ եթե դուք չկիսեք մեր բեռը, մենք կբացենք դռները: Նրանք կարծում էին, թե կատակ եմ անում: Բայց ես բացեցի դռները: Մենք կշարունակենք մեր ընթացիկ քաղաքականությունը, քանի դեռ կոնկրետ քայլեր չեն արվել առանց վիզայի ռեժիմի, բանակցային գործընթացում նոր կետերի, Մաքսային միության համաձայնագրի նորացման ուղղությամբ: Ապօրինի միգրանտների հոսքերը կհեղեղեն Միջերկրական ծովը»,- հայտարարել է Էրդողանը:
Այսօրվա դրությամբ Թուրքիայից Հունաստան անցած փախստականների թիվը գերազանցել է 150 հազարը, ընդ որում՝ Հունաստանը համոզված է, որ իր սահմաններն անցնում են կազմակերպված խմբեր, որոնց կազմում ոչ թե սիրիացի փախստականներ են, այլ միգրանտներ, որոնք երկար տարիներ ապրել են Թուրքիայում:
Ի դեպ, այսօր Էրդողանը հունական սահմանները պաշտպանող զինվորականներին համեմատել է նացիստների հետ: