կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 15:55
Աշխարհ

Վիզաների վերացման համար Թուրքիան մինչև հուլիս պետք է 5 պայման կատարի. Եվրահանձնաժողով

Վիզաների վերացման համար Թուրքիան մինչև հուլիս պետք է 5 պայման կատարի. Եվրահանձնաժողով

Թուրքիան մինչև հունիսի վերջը պետք է 5 պայման կատարի, որպեսզի նրա քաղաքացիների համար վերացվի ԵՄ մուտք գործելու վիզային ռեժիմը. հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը:

«Կա 5 պայման, որոնք Թուրքիան, ինչպես սպասում ենք, պետք է կատարի մինչև հունիսի վերջը: Դրանք ներառում են կոռուպցիայի կանխման միջոցառումները, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնության վերաբերյալ բանակցությունների անցկացումը, անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, ԵՄ չափորոշիչներին համաձայն` տվյալների պաշտպանության կանոնների ապահովումը և ահաբեկչության վերաբերյալ օրենսդրության վերանայումը»,- ըստ РИА Новости-ի` այսօր լրագրողներին ասել է Թիմերմանսը:

Նա նշել է, որ «ևս մեկ պայման կկատարվի հունիսի 1-ին, երբ ուժի մեջ մտնի ռեադմիսիայի մասին ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը»:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Բրյուսելն ու Անկարան համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի` Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր փախստականներին վերադարձնում են Թուրքիա, դրա դիմաց Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ձեռք բերում առանց վիզայի մուտք գործել ԵՄ, Թուրքիան ԵՄ-ից ստանում է 3 մլրդ եվրո և Եվրոպա է ուղարկում սիրիացի փախստականներին: