կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 14:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այս իշխանությունը մնա՝ կփակի Արցախի անկախության էջը․ Արթուր Խաչատրյան

Եթե Փաշինյանը հանկարծ որոշի գնալ Արցախ, ես պատկերացնում եմ՝ ինչ «ջերմ» ողջույնների կարժանանա, և չգիտեմ՝ վախենում է գնալ Արցախ, ոորվհետև ադրբեջանցիներից է վախենում, թե՞ արցախցիներից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում։

«Իհարկե, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում շատերը հասկանում են, որ այս քաղաքականությունն, ի վերջո, բերելու է Արցախի հայաթափմանը։ Ինքն իր հայտարարության մեջ ավելի առաջ գնաց՝ ոչ միայն Արցախը տվեց Ադրբեջանն, այլև այն ներսից քանդեց՝ «ո՞վ ասաց, որ Արցախում միայն հայեր են ապրել»։ Հա, ոչ ոք չասաց, բայց ավելի լավ է, որ Շուշիի վրա ծածանվեր հայկական դրոշը, Արցախը լիներ անկախ, և Շուշիում թող ապրեր ադրբեջանական փոքրամասնությունը։ Ի վերջո, աշխարհում ընդամենը մեկ պետություն կա, որն ազգային հատկանիշի վրա է ստեղծված, և այդ պետությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախի Հանրապետությունը։ Բայց ինքը փորձում է փաստերի այդ էժանագին խեղաթյուրումով մարդկանց ստիպել հաշտվել մտքի հետ, որ Արցախն, իբր, վաղուց արդեն հանձնված էր»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա համոզմամբ, արցախցիների աչքերը դեպի Հայաստան են՝ Հայաստանում իրավիճակը պետք է փոխվի, որ արցախցիները հույս ունենան, որովհետև արցախցիներին այսօր ամենաշատը մտահոգում է այդ անորոշությունը՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան․ որևէ մեկը չի ցանկանա, որ իր երեխան խաղա թուրքի սնայպերից մի 100 մ հեռավորության վրա։

Եթե այս իշխանությունը մնա և շարունակի, Արթուր Խաչատրյանը վստահ է, որ կփակեն Արցախի և Հայաստանի վերամիավորման կամ Արցախի անկախության էջը։

Մանրամասն՝ տեսանյութում․