|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիան պետք է կատարի Սիրիայի երկնքում միջադեպերը կանխելու հուշագրի պահանջները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ ղեկավար Աբդալլահ ալ Նահայանի հետ բանակցություններից հետո. հայտնում է ТАСС-ը:
«Այն տարածվում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի բոլոր անդամների վրա: ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում դրա համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե «անհերքելի ապացույցներ» ունի, որ թուրք զինվորները գնդակոծում են Սիրիայի տարածքը: